Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԴԱԻՇ-ը նավթի մաքսանենգ վաճառքից Թուրքիայից ամեն ամիս ստացել է 40 միլիոն դոլար

ԴԱԻՇ-ը նավթի մաքսանենգ վաճառքից Թուրքիայից ամեն ամիս ստացել է 40 միլիոն դոլար
11.12.2015 | 12:41

Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ, նավթի մաքսանենգության հարցերով պատասխանատու Էբու Սայաֆի համակարգչից դուրս բերված փաստաթղթերը վկայել են, որ նավթի մաքսանենգ վաճառքից ԴԱԻՇ-ն ամեն ամիս Թուրքիայից ստացել է 40 միլիոն դոլար՝ գրել է բրիտանական The Guardian-ը։ Թուրք գործարարները նավթի մաքսանենգությամբ զբաղվողների հետ կնքել են բազմաթիվ համաձայնագրեր, և ԴԱԻՇ-ը նավթի վաճառքից ամեն շաբաթ Թուրքիայից ստացել է 10 միլիոն դոլար։ Սիրիայի իշխանությունները նույնպես նավթ են գնել ԴԱԻՇ-ից, սակայն ամենամեծ գնորդը Թուրքիան է։ա

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ